Ֆիլիպ Ջեսափի անվան

միջազգային իրավունքի մրցույթ

 
Իրավաբանների նոր սերունդ
Լուրեր

Ավարտվեց «Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան ևս մեկ մրցափուլ, որը թվով ութերորդն էր: Այս տարի ևս, ինչպես նախորդ տարիներին, մրցույթը կարողացավ ծառայել իր հիմնական նպատակին՝ նոր սերնդի իրավաբան-ուսանողների՝ միջազգային իրավունքի բնագավառում ունեցած գիտելիքների խորացմանը, միջազգային փորձին հաղորդակցմանը, միջազգային իրավունքի բնագավառում հմուտ և բանիմաց մասնագետների պատրաստմանը:

Սույն թվականի փետրվարի 5-ին կայացավ Ջեսափի մրցույթի՝ բանավոր փաստաբանական հմտություններին նվիրված սեմինարը և վիճակահանություն մրցույթի հայաստանյան մրցափուլի բանավոր փուլին մասնակցող յոթ թիմերի միջև, որի արդյունքում ձեվավորվեցին մրցույթի նախընտրակայն չորս մրցափուլերում հանդես եկող թիմերի զույգերը: Մրցույթի բանավոր փուլը կկայանա սույն թվականի փետրվարի 9-ին և 10-ին: Նասխընտական և կիսաեզրափակիչ փուլերը կկայանան Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքերի ընդհանուր իրավասության դատարանում, իսկ եզրափակիչ փուլը՝ փետրվարի 10-ին, ժամը 15.00 – 16.30-ին՝ ՀՀ քրական վերաքննիչ դատարանում:

Սույն թվականի դեկտեմբերի 8-ին ՀԵԻԱ Կենտրոնական գրասենյակում անցկացվեց «Փաստաբանական գրավոր հմտություններ» թեմայով սեմինար «2008թ.-ի Ֆիլիպ Ջեսափի միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլին գրանցված ինը թիմերի անդամների համար: Սեմինարի ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին մրցույթի հայցադիմումների կազմմանը Պաշտոնական կանոններով և դրանց ազգային հավելվածով ներկայացվող պահանջները, առաջարկվեցին այն մեթոդները, լեզվական ոճերը, որոնց կիրառումը կարող է նպաստել առավել որակյալ և մրցունակ հայցադիմումների կազմմանը:

Ավարտվեց «2008թ. Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի գրանցման փուլը: Մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել թվով 9 թիմեր երևանյան և մարզային բուհերից: Մրցույթի կազմակերպչական աշխատանքները շարունակվում են և դեկտեմբերի 8-ին ՀԵԻԱ կենտրոնական •րասենյակում տեղի կունենա ՙՓաստաբանական •րավոր հմտություններ՚ թեմայով սեմինար մրցույթին մասնակցելու համար •րանցված իրավաբան-ուսանողների համար:

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, շարունակելով նոր սերնդի իրավաբանների գիտակրթական մակարդակի բարձրացմանն ուղղված գործունեությունը, այս տարի ևս կազմակերպելու է «Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլը և արդեն իսկ սկսել է նախապատրաստական միջոցառումները:

Իրավաբան ուսանողների միջազգային ասոցիացիան հաստատել է 2008թ.-ի «Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի թեման. որը վերաբերում է այսօրվա կարևորագույն, վիճելի և արդիական խնդիրներից մեկին` մարդու իրավունքների երաշխավորման և ահաբեկչական գործողություններին արձագանքելու միջև առկա հակասությանը:

Հուլիսի 16-ին տեղի ունեցավ Հայաստանի Ջեսափի ակումբի նիստ, որին մասնակցում էին մրցույթի կազմակերպիչները, մրցույթի դատավորներ, «2007 Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլի հաղթող թիմի անդամները:

Ջեսափի ակումբը շարունակում է իր Կանոնակարգով ամրագրված խնդիրների ու նպատակների իրականացմանն ուղղված գործունեությունը, որոնցից մեկը «Ֆ.Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի մասսայականացումը, մրցույթի դերի և նշանակության կարևորության գիտակցմանն ու բարձրացմանն ուղղված գործունեությունն է: Այս խնդրի իրականացման նպատակով Ջեսափի ակումբի համակարգողը հանդիպումներ է ունեցել բազմաթիվ բուհերի իրավաբան-ուսանողների հետ` ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում:

Ավարտվեց «2007 Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթը: Մրցույթի միջազգային մրցափուլում, որը կայացավ 2007թ.-ի մարտի 25-ից 31-ը Վաշինգթոնում, Հայաստանը ներկայացնում էր Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը ներկայացնող թիմը, որը այս տարի հաղթել էր հայաստանյան մրցափուլում:

2007թ.-ի փետրվարի 10-ից 11-ը Գոլդեն Թուլիփ Երևան հյուրանոցում կայացավ «Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի բանավոր մրցափուլի եզրափակիչը: Մրցույթի նախնական մրցափուլերը կայացան Գոլդեն Թուլիփ Երևան հյուրանոցում և Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում:

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում