Ֆիլիպ Ջեսափի անվան

միջազգային իրավունքի մրցույթ

 
Իրավաբանների նոր սերունդ
Լուրեր

Ավարտին է մոտենում «Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլը։ Մրցույթի հայաստանյան բանավոր մրցափուլը տեղի կունենա 2009թ.-ի փետրվարի 7-ին և 8-ին։

Փոփոխվել են «2009 Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան փուլի բանավոր մրցափուլի անցկացման օրերը։ Մրցույթի բանավոր մրցափուլը կանցկացվի սույն թվականի փետրվարի 7-ին և 8-ին։

Ավարտվեց «2009 Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլին մասնակցության հայտ ներկայացրած թիմերի կողմից մրցույթի ազգային կազմակերպչին հայցադիմումների ներկայացման համար սահմանված ժամկետը։ Հայցադիմումներ են ներկայացրել ազգային մրցափուլին մասնակցության հայտ ներկայացրած ութ թիմերից հինգը, որոնց միջև էլ կընթանա պայքարը բանավոր մրցափուլում։

Ավարտվեց «2009 Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլի գրանցման ժամկետը: Մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել թվով յոթ թիմեր հայաստանյան պետական ու ոչ պետական բուհերի իրավաբանական ֆակուլտետներից:

Հայաստանում էր գտնվում Ամերիկայի հայ իրավաբանների ասոցիացիայի անդամ, նախկին նախագահ և Հայաստանի Ջեսափի ակումբի բարեկամ պարոն Ռոբերտ Ռումյանը իր տիկնոջ՝ Մարո Ռումյանի հետ: Հոկտեմբերի 10-ին պարոն Ռումյանը կազմակերպել էր ընթրիք, որին հրավիրված էին նախորդ տարիներին Ջեսափի հայաստանյան մրցափուլում հաղթող թիմերի՝ իրենց տանը հյուրընկալված անդամները և Հայաստանում Ջեսափի մրցույթի կազմակերպիչները: Ընթրիքն անցավ բավականին ջերմ մթնոլորտում: Մասնակիցներն իրենց երախտիքի խոսքը հայտնեցին պարոն Ռումյանին վերջինիս հյուրընկալության, հոգատար վերաբերմունքի ու Ջեսափի մրցույթին անշահախնդիր աջակցելու համար:

«2009թ.-ի Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլը հայտարարվում է բացված: Մրցույթի թեման, պաշտոնական կանոնները, պաշտոնական կանոնների փոփոխությունները և միջազգային մրցափուլի ժամանակացույցը տեղադրված են Ջեսափի մրցույթի հայաստանյան մրցափուլի պաշտոնական վեբ-կայքում: Շուտով կհրապարակվեն նաև հայաստանյան մրցափուլի ժամանակացույցը և ազգային կանոնները:

Կայացավ Վաշինգթոնից վերջերս վերադարձած «Ֆ. Ջեսափի միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի միջազգային մրցափուլին Հայաստանը ներկայացնող Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի թիմի և Հայաստանում Ջեսափի մրցույթի կազմակերպիչների հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին թիմի՝ միջազգային մրցափուլին մասնակցույթյան մանրամասները, ցուցաբերած արդյունքները և հայկական թիմերի կողմից լավագույն արդյունքներ ցուցաբերելուն խոչընդոտող հանգամանքները:

Իրավաբան ուսանողների միջազգային ասոցիացիան շնորհավորում է 2008թ.-ի Ֆիլիպ Ս. Ջեսափի միջազգային իրավունքի դատախաղ մրցույթի Շերմանի և Սթերլինգի միջազգային մրցափուլերի մասնակից բոլոր թիմերին։ Այս տարի մրցույթին մասնակցեցին 77 երկրների 110 թիմ, որոնցից 97-ը՝ մրցող, 11-ը՝ ցուցադրական և 2-ը՝ դիտորդ թիմեր։

Իրավաբան ուսանողների միջազգային ասոցիացիան տեղեկացնում է, որ 2009թ.-ի Ջեսափի մրցույթի թեման վերաբերում է Արդարադատության միջազգային դատարանի իրավասություններին և լիազորություններին: ԻՈՒՄԱ-ն նաև հայտնում է, որ 2009թ.-ին նշվում է Ջեսափի մրցույթի 50-ամյակը և հրավիրում բոլորին միանալ իրենց՝ հոբելյանական ողջ տարվա ընթացքում: Նորություններին ծանոթանալու համար հետևեք www.ilsa.org ինտերնետային կայքի հայտարարություններին:

«2008թ. Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլի հաղթող ճանաչված Երևանի պետական համալսարանի թիմը սույն թվականի ապրիլի 6-12-ը կմասնակցի մրցույթի միջազգային մրցափուլին, որը կանցկացվի ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգթոնում:

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում