Ֆիլիպ Ջեսափի անվան

միջազգային իրավունքի մրցույթ

 
Իրավաբանների նոր սերունդ
Լուրեր

2010թ.-ի մարտի 18-ին «2010 Ֆ. Ջեսափի անվան դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլում հաղթող ճանաչված Ռուս-հայկական սլավոնական համալսարանը ներկայացնող թիմը մեկնեց Վաշինգթոն՝ սույն թվականի մարտի 21-27-ը մասնակցելու մրցույթի միջազգային մրցափուլին: Թռիչքի նախորդ օրը հաղթող թիմն հյուրընկալվեց ՀԵԻԱ Երևանյան գրասենյակ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին միջազագյին մրցափուլի հետ կապված մի շարք խնդիրներ: Ներկաները կիսվեցին մրցույթի հայաստանյան մրցափուլին առնչվող իրենց տպավորություններով, կարծիքներով և առաջարկներով:

Ավարտվեց «Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան թվով տասներորդ մրցափուլը: Այս տարի ևս, ինչպես նախորդ տարիներին, մրցույթը կարողացավ ծառայել իր հիմնական նպատակին՝ նոր սերնդի իրավաբան-ուսանողների մոտ միջազգային իրավունքի բնագավառում ունեցած գիտելիքների խորացմանը, միջազգային փորձին հաղորդակցմանը, միջազգային իրավունքի բնագավառում հմուտ և բանիմաց մասնագետների պատրաստմանը:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

21.09.2009 | 08:09

«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը Հայաստանի իրավաբանական հիմնադրամի և «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության հետ համատեղ հայտարարում է «2010թ.-ի Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» միջազգային մրցույթի հայաստանյան մրցափուլի սկիզբը:

«2009 Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլում հաղթող ճանաչված՝ Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը ներկայացնող թիմը, որն արժանացել էր «Ալոնա Էվանսի» անվան Լավագույն գրավոր աշխատանք մրցույթի տաս մրցանակներից հինգերորդին՝ արժանացել է ևս մեկ նշանակալի մրցանակի: Մեր թիմի պատասխանողի հայցադիմումը «հինգերորդ տեղ» մրցանակին է արժանացել մրցույթի միջազգային մրցափուլում լավագույն հայցվորի և լավագույն պատասխանողի գրավոր աշխատանքերին տրամադրվող Բաքսթերի մրցանակի անվանակարգում:

Մրցույթի կազմակերպմանն ուղղված նախապատրաստական աշխատանքներն սկսվեցին Եղեգնաձորի Գիտելիք համալսարանում նույն համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողների հետ սույն թվականի մայիսի 10-ին կայացած հանդիպում-սեմինարով:

«2009 Ֆ. Ջեսսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլում հաղթող ճանաչված՝ Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը ներկայացնող թիմը սույն թվականի մարտի 22-28-ն ընկած ժամանակահատվածում, Վաշինգթոնում մասնակցեց մրցույթի միջազգային մրցափուլին։ Միջազգային մրցափուլից թիմի անդամները վերադարձել են ոչ միայն նոր գիտելիքներով, մեծ փորձով ու վառ տպավորություններով, այլև մրցանակով։ Միջազգային բանավոր մրցափուլերին մասնակցել են 120 թիմեր 80 երկրներից։

Իրավաբան ուսանողների միջազգային ասոցիացիան տեղեկացնում է, որ 2010թ.-ի Ջեսափի մրցույթի թեման վերաբերում է ինքնորոշման իրավունքին և պետության տնտեսական ռեսուրսները պահպանելուն ուղղված միջոցառումների օրինականությանը: Նորություններին ծանոթանալու համար հետևեք www.ilsa.org ինտերնետային կայքի հայտարարություններին:

Իրավաբան ուսանողների միջազգային ասոցիացիան շնորհավորում է 2009թ.-ի Ֆիլիպ Ս. Ջեսափի միջազգային իրավունքի դատախաղ մրցույթի Շերմանի և Սթերլինգի միջազգային մրցափուլերի մասնակից բոլոր թիմերին։ 2009թ.-ի մրցույթի լավագույն արդյունքները հետևյալն են.

Նախորդ տարի Ջեսափի անվան մրցույթի հայաստանյան մրցափուլում սկիզբ դրվեց նոր երևույթի. մասնակից թիմերի համար մրցույթի հայաստանյան մրցափուլի կազմակերպիչների կողմից սահմանվեցին երեք անվանակարգեր՝ «Ջեսափի ոգի», «Ամենատոկուն թիմ» և «Տարվա հայտնություն»։

Ավարտվեց «2009թ. Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան 9-րդ մրցափուլը, որը կազմակերպել են Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, Հայաստանի իրավաբանական հիմնադրամը և «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ։ Մրցույթի անցկացմանն իր աջակցությունն է ցուցաբերել նաև Հայաստանի Հանրապետության Դատական դեպարտամենտը, որը տրամադրել էր դահլիճներ Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության և ՀՀ Վճռաբեկ դատարաններում, մրցույթի բանավոր մրցափուլերն անցկացնելու համար։

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում