Ֆիլիպ Ջեսափի անվան

միջազգային իրավունքի մրցույթ

 
Իրավաբանների նոր սերունդ
Լուրեր

2011 թվականի Ֆիլիպ Ս. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ մրցույթի միջազգային մրցափուլը տեղի կունենա 2011 թվականի մարտի 20-26-ը։

Իրավաբան ուսանողների միջազգային ասոցիացիան տեղեկացնում է, որ 2011թ.-ի Ջեսափի մրցույթի թեման վերաբերելու է անօդաչու ինքնաթիռների (թռչող սարքերի) օգտագործման օրինականությանը և միջազգային հակակոռուպցիոն իրավունքին: Նորություններին ծանոթանալու համար հետևեք www.ilsa.org ինտերնետային կայքի հայտարարություններին։

Սույն թվականի մարտի 27-ին Ավստրալիայի Պետական Համալսարանի թիմը հաղթելով միջազգային մրցափուլի եզրափակիչում դարձավ 2010 թվականի Ֆիլիպ Ս. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ մրցույթի աշխարհի գավաթակիր։

2010 թ.-ի մարտի 28-ին Ջեսափի մրցույթի ազգային կառավարիչ Մարիաննա Եղիազարյանը և ՀԵԻԱ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել էին Եղեգնաձորի «Գիտելիք» համալսարան։ Հանդիպման նպատակը բուհի իրավաբանական ֆակուլտետի ուսանողությանը, ղեկավար և դասախոսական անձնակազմերին Ջեսափի մրցույթը ներկայացնելը, մասնակցության կարգին ծանոթացնելն էր։

2010 թվականի մարտի 26-ին Ջեսափի մրցույթը հանդիպեց Կապան քաղաքի Ռուս-հայկական հումանիտար ժամանակակից ակադեմիայում իրավաբանական ֆակուլտետի ուսանողների հետ։ Սեմինարի նպատակը Ջեսափի մրցույթին բուհի ուսանողությանը, դասախոսական անձնակազմին և ղեկավարությանը ծանոթացնելն էր։ Սեմինարի ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին մրցույթը, մասնակցության կարգը, պայմանները։ Հնչեցին տարատեսակ հարցեր, որոնք քննարկվեցին և դրանց տրվեցին համապատասխան պարզաբանումներ։

Սույն թվականի մարտի 27-ին կայացավ սեմինար «Հայաստանում Եվրոպական քոլեջ» հիմնադրամի Կապանի բաժնում։ Սեմինարին մասնակցում էին Կապանի վերոնշյալ քոլեջի իրավաբանական ֆակուլտետի ուսանողները և դասախոսական անձնակազմի ներկայացուցչները։ Ներկաներին ներկայացվեց մրցույթը, կանոններն ու մասնկացության կարգը։ Ֆակուլտետի դեկան տիկին Մկրտչյանը ևս ցուցաբերեց հետաքրքրվածություն նմանօրինակ մրցույթների նկատմամբ։

ՍԵՄԻՆԱՐ ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ 2010 թվականի մարտի 24-ին, Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանի աջակցությամբ Ֆ. Ջեսափի մրցույթի ազգային կառավարիչ Մարիաննա Եղիազարյանը, ՀԵԻԱ Երևանյան գրասենյակի իրավախորհրդատու Սոնա Հարությունյանը և ՀԵԻԱ Գեղարքունիքի մարզային մասնաճյուղի ներկայացուցիչ Ծովինար Աղեկյանը հանդիպեցին Գավառի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ուսանողության հետ։

2010 թվական մարտի 24-ին Ջեսափի մրցույթն այցելել էր Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի՝ իրավաբանական ֆակուլտետ ունեցող բուհեր։ Մարզային բուհեր այցելությունների նպատակը ՀՀ համապատասխան մարզերում առկա ինտելեկտուալ պոտենցիալը հայտնաբերելը և Ջեսափի մրցույթի շնորհիվ ու շրջանակներում ապագա իրավաբաններին օժանդակելը, աջակցելն է՝ վերջիններիս մոտ հետագա մասնագիտական աճ արձանագրելու նկատառումով։

Երեկ՝ 2010 թ.-ի մարտի 18-ին, «Ֆ. Ջեսափի անվ. դատախաղ» մրցույթի ազգային կառավարիչ Մարիաննա Եղիազարյանը, ՀԵԻԱ Երևանի մասնաճյուղի իրավաբան Սոնա Հարությունյանը, «ՀԵԻԱ» Գյումրու մասնաճյուղի գրասենյակի իրավաբան/ ղեկավար Գայանե Գևորգյանը հանդիպեցին Գյումրու Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի ղեկավարության և ուսանողության հետ: Հանդիպման նպատակը Ջեսափի մրցույթի ներկայացմանը նվիրված սեմինարի անցկացումն էր:

Սույն թվականի մարտի 18-ին «Ֆ. Ջեսափի անվ. դտախաղ» մրցույթի ազգային կառավարիչ Մարիաննա Եղիազարյանը հանդիպեց Շիրակի մարզի Գյումրի քաղաքի մի շարք բուհերի ուսանողության հետ: Մասնավորապես՝ Ջեսափի մրցույթի ներկայացման, մրցույթին մասնակցության պայմանների հետ ծանոթացման նպատակով տեղի ունեցավ սեմինար Գյումրու «Պրոգրես» համալսարանում:

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում