Ֆիլիպ Ջեսափի անվան

միջազգային իրավունքի մրցույթ

 
Իրավաբանների նոր սերունդ
Լուրեր

Իրավաբան ուսանողների միջազգային ասոցիացիան տեղեկացնում է, որ 2012թ.-ի Ջեսափի մրցույթի թեման վերաբերելու է երկու պետությունների միջև առկա վեճին, որը ներառում է նշանակալի կարևորության մշակութային վայրի (կոթողի) ոչնչացման (ավերելու) հարցը, և այն կարևոր հարցը թե պետական հեղաշրջումից անմիջապես հետո ո՞վ է միջազգային ասպարեզում ներկայացնելու պետությունը։

Մարտի 26-ին ավարտվեց 2011թ.-ի «Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի միջազգային մրցափուլը, որտեղ հայաստանյան մրցափուլի հաղթող Ռուս-Հայկական (Սլավոնական) պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի թիմը ներկայացնում էր Հայաստանի Հանրապետությունը: Միջազգային փուլն անցկացվեց սույն թվականի մարտի 20-ից 26-ը՝ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգթոնում:

Սույն թվականի մարտի 26-ին Սիդնեյի Համալսարանի (Ավստրալիա) թիմը հաղթելով միջազգային մրցափուլի եզրափակիչում, դարձավ 2011 թվականի Ֆիլիպ Ս. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ մրցույթի աշխարհի գավաթակիր։ Ավստրալիայի Հանրապետությունը թվով երկրորդ անգամ է դառնում Ֆիլիպ Ս. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ մրցույթի աշխարհի գավաթակիր, հաղթանակ տանելով նաև 2010թ.-ի մրցույթի եզրափակիչում, որտեղ պետությունը ներկայացնում էր Ավստրալիայի Պետական Համալսարանը:

Ավարտվեց «2011թ. Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան թվով տասնմեկերորդ մրցափուլը: Այս տարի ևս, ինչպես նախորդ տարիներին, մրցույթը կարողացավ ծառայել իր հիմնական նպատակին՝ նոր սերնդի իրավաբան-ուսանողների մոտ միջազգային իրավունքի բնագավառում ունեցած գիտելիքների խորացմանը, միջազգային փորձին հաղորդակցմանը, միջազգային իրավունքի բնագավառում հմուտ և բանիմաց մասնագետների պատրաստմանը:

Սույն թվականի փետրվարի 9-ին ՀԵԻԱ-ի կենտրոնական գրասենյակում անցկացվեց սեմինար՝«Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի բանավոր փուլի դատավորների օգնականների հետ: Սեմինարի ընթացքում մասնակիցներին ներկայացվեց մրցույթի ընդհանուր նկարագիրը, մրցույթում օգնականների ներգրավածության կարևորությունը, ինչպես նաև՝ իրենց գործառույթները բանավոր բոլոր մրցափուլերի ընթացքում:

Սույն թվականի փետրվարի 7-ին տեղի ունեցավ «2011թ. Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլի փաստաբանական բանավոր հմտություններին նվիրված սեմինար, որին ներկա էին դատախաղին մասնակցող թիմերը:

Ավարտին է մոտենում «2011թ. Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլը։ Մրցույթի հայաստանյան բանավոր մրցափուլը տեղի կունենա 2011թ.-ի փետրվարի 12-ին և 13-ին։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, փետրվարի 12-ին, ժամը 10.00-15.30 ընկած ժամանակահատվածում կանցկացվեն նախնական երեք մրցափուլերը, իսկ փետրվարի 13-ին, ժամը 10.00-13.30 ընկած ժամանակահատվածում՝ չորրորդ նախնական և կիսաեզրափակիչ մրցափուլերը։

2011 թվականի հունվարի 20-ին տեղի ունեցավ Հայաստանի Ջեսափի ակումբի հերթական նիստը, որին մասնակցում էին Հայաստանի Ջեսափի ակումբի խորհրդի անդամները և ակումբի մասնակիցները: Համաձայն մասնակիցների կողմից հաստատած օրակարգի, քննարկվեցին Ջեսափի ակումբի կանոնակարգի դրույթների փոփոխության և խորհրդի նոր անդամների ընտրության հարցերը:

Սեմինար «Իմաստասեր Անանիա Շիրակացի» համալսարանում ‎ Այսօր Ջեսափի մրցույթի ազգային կռավարիչ Մարիաննա Եղիազարյանը հանդիպեց «Իմաստասեր Անանիա Շիրակացի» համալսարանի ուսանողության հետ։ Սեմինարի նպատակը Ջեսափի մրցույթին բուհի ուսանողությանը, դասախոսական անձնակազմին և ղեկավարությանը ծանոթացնելն էր։

Ջեսափի մրցույթը Երևանի մենեջմենթի համալսարանի Գյումրու կրթահամալիրում Այսօր՝ ապրիլի 22-ին, կայացավ սեմինար Երևանի մենեջմենթի համալսարանի Գյումրու կրթահամալիրում։ Սեմինարին մասնակցում էին բուհի իրավաբանական ֆակուլտետի ուսանողները և դասախոսական անձնակազմի ներկայացուցչները։

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում