Ֆիլիպ Ջեսափի անվան

միջազգային իրավունքի մրցույթ

 
Իրավաբանների նոր սերունդ
Լուրեր

Այս տարի ևս, ինչպես նախորդ տարիներին, մրցույթը կարողացավ ծառայել իր հիմնական նպատակին՝ նոր սերնդի իրավաբան-ուսանողների մոտ միջազգային իրավունքի բնագավառում ունեցած գիտելիքների խորացմանը, միջազգային փորձին հաղորդակցմանը, միջազգային իրավունքի բնագավառում հմուտ և բանիմաց մասնագետների պատրաստմանը:

2012թ.-ի Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ մրցույթի կազմակերպչական աշխատանքների շրջանակներում մրցույթի ազգային կառավարիչ Սյուզաննա Սողոմոնյանը սույն թվականի հոկտեմբերի 13-ին սեմինար անցկացրեց Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում, որին մասնակցում էին ԲՈՒՀ-ի իրավաբանական ֆակուլտետի ուսանողները: Սեմինարի շրջանակներում ազգային կառավարչի կողմից ներկայացվեց մրցույթը, դրան մասնակցելու կարգն ու կանոնները, բաժանվեցին մրցույթի գրքուկներ, որոնց ուսանողների հնարավորություն ընձեռնվեց առավել մանրմասն ծանոթանալ մրցույթի պատմությանը:

2011թ.-ի հոկտեմբերի 12-ին Ջեսափի մրցույթի Ազգային կառավարիչը հանդիպում ունեցավ Վանաձորի “Մխիթար Գոշ” Հայ-ռուսական միջազգային համալսարանի ռեկտոր Վ. Բրուտյանի հետ, որին հաջորդեց հանդիպումը ԲՈՒՀ-ի իրավաբանական ֆակուլտետի ուսանողների հետ, 13.10.2011թ.-ին: Հանդիպման ընթացքում ուսանողներին ներկայացվեց Ֆ. Ջեսափի անվան իրավունքի դատախաղ մրցույթը, դրա հիմնական գաղափարը և մանսակցելու կարգն ու պայմանները:

Կարևորելով ՀՀ մարզերում գործող Բուհ-երի ուսանողների ներգրավվածությունը տարաբնույթ մասնագիտական միջոցառումների, հմտությունների և փորձի ձեռքբերումը, 2011թ.-ի հոկտեմբերի 12-ին Ջեսափի մրցույթի Ազգային կառավարիչը սեմինար անցկացրեց Վանաձորի Հ. Թումանյանի անվան մանկավարժական ինստիտուտում` ուսանողների և դասախոսական անձնակազմի հետ:

Կարևորելով ՀՀ մարզերում գործող Բուհ-երի ուսանողների ներգրավվածությունը տարաբնույթ մասնագիտական միջոցառումների, հմտությունների և փորձի ձեռքբերումը, 2011թ.-ի հոկտեմբերի 12-ին Ջեսափի մրցույթի Ազգային կառավարիչը հանդիպում ունեցավ Վանաձորի «Մխիթար Գոշ» Հայ-ռուսական միջազգային համալսարանի ռեկտոր Վ. Բրուտյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԲՈՒՀ-ի հնարավոր մասնակցությունը մրցույթին, իրենց մասնակցության համար խոչընդոտ հանդիսացող հանգամանքները և դրանք վերացնելու եղանակները:

Սույն թվականի հոկտեմբերի 7-ին Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում բուհի ռեկտորի և իրավաբանական ֆակուլտետների ուսանողների հետ մրցույթի կազմակերպչական աշխատանքների շրջանակներում անցկացրեց սեմինար: Սեմինարի հիմնական նպատակն էր ուսանողներին մանրամասն ներկայացնել Ջեսափի մրցույթը, դրան մասնակցելու կարգն ու կանոնները, մրցույթի ժամանակացույցը: Սեմինարը հնարավորություն տվեց մրցույթի կազմակերպիչներին տեղում ծանոթանալ այն խնդիրներին, որոնք խոչընդոտում են ուսանողներին մասնակցել այս հեղինակավոր մրցույթին:

Սույն թվականի հոկտեմբերի 7-ին “2011-2012թթ. Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթի կազմակերպչական աշխատանքների շրջանակներում Ֆ. Ջեսափի մրցույթի ազգային կառավարիչ Սյուզաննա Սողոմոնյանը և ՀԵԻԱ-ի Գյումրու մասնաճյուղի իրավաբան Լուսաբեր Տեր-Գևորգյանը հյուրընկալվել էին «2009-2010 Ֆ. Ջեսափի անվան դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլում «Լավագույն մարզային թիմ» անվանակարգում հաղթող ճանաչված Գյումրու Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի ղեկավարությանը և իրավաբանական ֆակուլտետի ուսանողությանը:

Այսօր Ջեսափի մրցույթի ազգային կառավարիչ Սյուզաննա Սողոմոնյանը հանդիպեց Երևանի «Գլաձոր» համալսարանի ուսանողության և դասախոսական անձնակազմի հետ։ Սեմինարի նպատակը Ջեսափի մրցույթին բուհի ուսանողությանը, դասախոսական անձնակազմին և ղեկավարությանը ծանոթացնելն էր։

Իրավաբան ուսանողների միջազգային ասոցիացիան կատարել է փոփոխություններ մրցույթի պաշտոնական ժամանակացույցում, համաձայն որի «2012 թվականի Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթին մասնակցել ցանկացող թիմերի համար գրանցման ժամկետները բացվում են 2011թ.-ի սեպտեմբերի 22-ից: Իսկ վաղ գրանցումների վերջնաժամկետը տեղափոխվել է 2011թ.-ի հոկտեմբերի 7-ը:

2012 թվականի Ֆիլիպ Ս. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ մրցույթի միջազգային մրցափուլը տեղի կունենա 2012 թվականի մարտի 25-31-ը:

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում