Ֆիլիպ Ջեսափի անվան

միջազգային իրավունքի մրցույթ

 
Իրավաբանների նոր սերունդ

Կայացավ Հայաստանի Ջեսափի ակումբի նիստ

31.05.2014 | 10:05

2014 թվականի մայիսի 30-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կենտրոնական գրասենյակում կայացավ Հայաստանի Ջեսափի ակումբի նիստ: Նիստի ընթացքում ջեսափականները քննարկեցին Ջեսափի մրցույթի կազմակերպական զարգացմանն ուղղված միջոցառումների կազմակերպումը, մրցույթի ազգային մրցափուլը անգլերեն լեզվով անցկացնելու հնարավորությունը և հնարավոր ռիսկերը, Մրցույթի ընթացքում միջազգային-իրավական մասնագիտացում ունեցող դատավորների ներգրավման անհրաժեշտությունը, ինչպես նաև թիմերի մարզիչների և իրավաբան ուսանողների մասնագիտական հմտությունների բարձրացման նպատակով մարզերում իրազեկման սեմինարներ և մասնագիտական ուսուցումներ անցկացնելու կարևորությունը:

Ակումբի հերթական նիստը կազմակերպել էր Հայաստանի Ջեսափի ակումբը՝ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի, Հայաստանի իրավաբանական հիմնադրամի և «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությանն աջակցությամբ:

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում