Ֆիլիպ Ջեսափի անվան

միջազգային իրավունքի մրցույթ

 
Իրավաբանների նոր սերունդ

2013 Թ.-Ի ՋԵՍԱՓԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

05.07.2013 | 05:07

Ապրիլի 6-ին ավարտվեց 2013 թվականի «Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի միջազգային մրցափուլը, որտեղ հայաստանյան մրցափուլի հաղթող` Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի թիմը ներկայացնում էր Հայաստանի Հանրապետությունը: Միջազգային փուլն անցկացվեց սույն թվականի մարտի 31-ից ապրիլի 6-ը՝ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգթոնում:

Ինչպես հայաստանյան կազմակերպիչներին տեղեկացրեց մրցույթի միջազգային կազմակերպիչ Իրավաբան ուսանողների միջազգային ասոցիացիան (ԻՈՒՄԱ), միջազգային մրցափուլին մասնակցում էին 114 համալսարանների թիմեր 83 երկրներից:

2013 թվականի մրցույթի լավագույն արդյունքները հետևյալն են.

Ջեսափի աշխարհի գավաթ՝ Հնդկաստանի համալսարանի Իրավունքի ազգային դպրոց (Հնդկաստան)

Երկրորդ տեղ՝ Սինգապուրի կառավարման համալսարան (Սինգապուր)

Սթեֆան Շվեբել – Լավագույն բանախոսի մրցանակ (Եզրափակիչ մրցափուլ) – Ռաագ Յադավա, Հնդկաստանի համալսարանի Իրավունքի ազգային դպրոց (Հնդկաստան)։

Լավագույն բանախոս (նախնական մրցափուլեր) – Էմիլի Բյորք, Նոր Հարավային Ուելսի Համալսարան (Ավստրալիա)։

Ալոնա Է․ Էվանսի անվան մրցանակ, White & Case միջազգային մրցափուլերի լավագույն հայցադիմումի համար – Բուխարեստի Համալսարան (Ռումինիա)։

Իրավունքի միջազգային համալսարանի մրցանակ – Վիորել Չիրիչիոու, Բուխարեստի Համալսարան (Ռումինիա)։

Լավագույն Հայցվոր և Լավագույն Պատասխանող հայցադիմում

o Լավագույն Հայցվոր հայցադիմում
1. Բուխարեստի Համալսարան (Ռումինիա)։
2. Նյու Յորքի իրավունքի համալսարանական դպրոց (Ամերիկայի միացյալ նահանգներ)։
3. Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարան Յենա (Գերմանիա)։

o Լավագույն Պատասխանող հայցադիմում
1. Ռուսաստանի արդարադատության համալսարան (Ռուսաստանի Դաշնություն)։
2. Հոնգ Կոնգի քաղաքային համալսարան (Հոնգ Կոնգ)։
3. Կոլումբիայի Իրավունքի դպրոց (Ամերիկայի միացյալ նահանգներ)։

Ջեսափի ոգի մրցանակ, տրվում է Իրավաբանների միջազգային ասոցիացիայի կողմից
Այս տարի հեղինակավոր այս մրցանակաը տրվել է Բիրզեյթի համալսարանին (Պաղեստին)։

Հայաստանյան թիմի գրավոր աշխատանքները թեև ստացել են բարձր գնահատակներ, սակայն ստացված տուգանքների մասով չեն ընգրկվել 30 լավագույն գրավոր աշխատանքների շարքում:

Ֆ. Ջեսափի միջազգային իրավունքի մրցույթ դատախաղի միջազգային մրցափուլերում ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը ներկայացնող թիմը հանդես է եկել հայցվոր կողմում և հանդիպել է Ավստրալիան ներկայացնող Ավսրտալիայի Նոր Հարավային Ուելսի և Ֆինլանդիան ներկայացնող Հելսինկիի համալսարանների հետ, որտեղ գրանցել են 0 հաղթանակ և 2 պարտություն արդյունքները:

Հանդես գալով պատասխանող կողմում՝ հայաստանյան ներկայացուցիչները հանդիպել են Լատվիան ներկայացնող Լատվիայի և Չինաստանը ներկայացնող Չինաստանի Ռենմին համալսարանները ներկայացնող թիմերի հետ, գրանցելով 0 հաղթանակ 2 պարտություն արդյունքները:

Այս տարի Միջազգային մրցափուլին մասնակցած լավագույն 50 թիմերի, լավագույն 100 բանախոսների շարքում հայաստանյան թիմը չի ընգրկվել:

Աղբյուրը՝ Jessup.am

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում