Ֆիլիպ Ջեսափի անվան

միջազգային իրավունքի մրցույթ

 
Իրավաբանների նոր սերունդ
ՖՋ ակումբի բարեկամ

Ջեսափի ակումբի բարեկամի կոչում շնորհվում է այն անձանց, ովքեր Հայաստանում «Ֆ.Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի գոյության ընթացքում աջակցություն են ցուցաբերել մրցույթի կազմակերպմանն ու կայացմանը:

Ջեսափի ակումբի բարեկամի կոչում առաջին անգամ շնորհվել է Ամերիկայի հայ իրավաբանների միության նախկին նախագահ Ռոբերտ Ռումյանին:

 

ՌՈԲԵՐՏ ՌՈՒՄՅԱՆ

 

Ամերիկայի հայ իրավաբանների միության նախկին նախագահ

05.10.2007

 Ամերիկայի հայ իրավաբանների միության անդամների տարեմիջյան հանդիպումը անցկացվեց Փարիզում և Երևանում սույն թվականի սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 7-ը: Երևանում Ամերիկայի հայ իրավաբանների միության անդամները որպես դատավոր մասնակցեցին նաև հոկտեմբերի 3-ին Հայաստանում ամերիկյան համալսարանի իրավաբանական բաժնի կողմից կազմակերպված դատախաղին: Դատախաղին հրավիրված էին նաև Ջեսափի մրցույթի մասնակիցները և կազմակերպիչները: Դատախաղից հետո Ամերիկայի հայ իրավաբանների միության նախկին նախագահ Ռոբերտ Ռումյանը և իր տիկին Մարո Ռումյանը 2007թ.-ի Ջեսափի մրցույթի հայաստանյան մրցափուլի հաղթող թիմի անդամներին և մրցույթի կազմակերպիչներին հրավիրեցին ընթրիքի, որին ներկա էր նաև Ջոն Մարշալի իրավաբանական դպրոցի պրոֆեսոր Էն Մ. Լուսինը: Ընթրիքի ընթացքում Ամերիկայի հայ իրավաբանների միության անդամների կողմից ողջունվեց Ջեսափի մրցույթի կազմակերպումը և հույս հայտնվեց, որ մրցույթի մասնակիցների շրջանակն առաջիկայում ավելի կընդարձակի:

Սույն թվականի հոկտեմբերի 5-ին տեր և տիկին Ռումյանները հյուրընկալվեցին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կենտրոնական գրասենյակում, որտեղ կայացավ հանդիպում Հայաստանի Ջեսափի ակումբի մասնակիցների հետ:
Հանդիպման ընթացքում Ջեսափի ակումբի համակարգողի կողմից հյուրերին ներկայացվեց Հայաստանի Ջեսափի ակումբի ստեղծման նպատակն ու գործունեությունը, պարոն Ռումյանի կողմից ներկայացվեց Ամերիկայի հայ իրավաբանների միության գործունեությունը և քննարկվեցին հետագա հնարավոր համագործակցության ուղիները:
Հանդիպման ավարտին պարոն Ռումյանին շնորհվեց Հայաստանի Ջեսափի ակումբի բարեկամի կոչում՝ ի հավաստումն նախորդ տարիներին Ջեսափի մրցույթին աջակցելու համար երախտագիտության:

Ջեսափականների հետ հանդիպման ավարտից հետո տեր և տիկին Ռումյանները հանդիպում ունեցան նաև Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի ղեկավար կազմի հետ, որին մասնակցեցին ՀԵԻԱ-ի նախագահ Կարեն Զադոյանը, ասոցիացիայի փոխնախագահ Դավիթ Աբգարյանը և ասոցիացիայի Հայաստանի իրավունքի պատմության հանձնաժողովի ղեկավար Մարատ Ատովմյանը: Հանդիպման մասնակիցները պայմանավորվածություն ձեռք բերեցին շարունակել երկկողմանի փոխշահավետ համագործակցությունը:

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում