Ֆիլիպ Ջեսափի անվան

միջազգային իրավունքի մրցույթ

 
Իրավաբանների նոր սերունդ
Ջեսափի մրցույթը Հայաստանում

2004   2005   2006   2007   2008   2009   2010   2011   2012    2013   2014   2015  2016

 

Միջազգային դատարանի դատավոր Ֆիլիպ Ջեսափի անունը կրող «Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթն իրենից ներկայացնում է միջազգային իրավունքին նվիրված առավել տարածված և հարգի մրցույթն աշխարհում: Այն անցկացվում է 1959թ.-ից և նպաստում է իրավաբան ուսանողների կողմից միջազգային, նախադեպային և սովորութային իրավունքների կիրառման առանձնահատկությունների առավել լիարժեք ուսումնասիրմանը, փաստաբանական գրավոր և բանավոր հմտությունների զարգացմանը, հնարավորություն է տալիս ուսանողներին բանավեճ ծավալել միջազգային արդիական հիմնախնդիրների շուրջ, որն ավելի է կարևորվում իրավական տարբեր համակարգերի տարբերության համատեքստում: Մրցույթն ուսուցողական է և մեծ հետաքրքրություն է առաջացնում ուսանողների շրջանում: Մրցույթն անցկացվում է միջազգային և ազգային մրցափուլերով: Յուրաքանչյուր մրցափուլ իր հերթին անց է կացվում երկու` գրավոր և բանավոր փուլերով:

Հայաստանի թիմերն այդ մրցույթին մասնակցում են 2000 թվականից: Դատախաղի տեսքով անցկացվող մրցույթի հայաստանյան մրցափուլի, ինչպես նաև միջազգային մրցույթի (Վաշինգթոն) և եզրափակիչի` Ջեսափի գավաթի վերջին տարիների պաշտոնական տեղեկատվությունը կարող եք ստանալ այս էջի օգնությամբ: Այստեղ դուք կարող եք գտնել յուրաքանչյուր տարվա (Ընտրված տարեթվի) միջազգային մրցույթի և հայաստանյան մրցափուլի պաշտոնական կանոնները, ժամանակացույցը, մրցույթի թեման` կոմպրոմիսը, հատուկ համաձայնագիրը և կոմպրոմիսի պարզաբանումները: Կարող եք ծանոթանալ տվյալ տարվա մրցույթի փաստաթղթերին, հայաստանյան և միջազգային մրցափուլերի արդյունքներին և տեսնել այդ մրցափուլերի ընթացքը ներկայացնող լուսանկարների ֆոտոալբոմը:
Շնորհակալություն ենք հայտնում «Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի ազգային մրցափուլի, ինչպես նաև հաղթող թիմի միջազգային մրցույթի մասնակցությանը օժանդակություն ցույց տված բոլոր տարիների մեր հովանավորներին, որոնց մասին տեղեկատվությունը, ըստ համապատասխան տարեթվերի, նույնպես զետեղված է տվյալ բաժնի շտեմարանում:

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում