Ֆիլիպ Ջեսափի անվան

միջազգային իրավունքի մրցույթ

 
Իրավաբանների նոր սերունդ
ՋԵՍԱՓԻ ԳԱՎԱԹ 2011

Ջեսափի գավաթ 2011
ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՆՈՆՆԵՐ
Կանոնների փոփոխություններ
Պաշտոնական կանոններ

Ազգային մրցափուլերի կանոններ

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
Հայաստանյան մրցափուլ
Միջազգային մրցույթ
ՄՐՑՈՒՅԹԻ ԹԵՄԱ
Մրցույթի թեմա
Հատուկ համաձայնագիր
Կոմպրոմիս
Կոմպրոմիսի հավելվածներ
Կոմպրոմիսի պարզաբանումներ
Իրավաբանական շտեմարան
ՄՐՑՈՒՅԹԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
Հայտարարություն
Գրանցման ձև
ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
Հայաստանյան մրցափուլ
Միջազգային մրցափուլ
ՄՐՑՈՒՅԹԻ ՖՈՏՈԱԼԲՈՄ
Հայաստանյան մրցափուլ
Միջազգային մրցափուլ

Մրցույթի հովանավորները
Մրցույթի մասին

Ամփոփում

Հայաստանյան մրցափուլ

Ավարտվեց «Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան թվով տասնմեկերորդ մրցափուլը, որը կազմակերպել են Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան,Հայաստանի իրավաբանական հիմնադրամը և «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը։ Մրցույթի անցկացմանն իր աջակցությունն է ցուցաբերել նաև Հայաստանի Հանրապետության Դատական դեպարտամենտը, որը տրամադրել էր դահլիճներ Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության և ՀՀ Վճռաբեկ դատարաններում, մրցույթի բանավոր մրցափուլերն անցկացնելու համար:

Այս տարի ևս, ինչպես նախորդ տարիներին, մրցույթը կարողացավ ծառայել իր հիմնական նպատակին՝ նոր սերնդի իրավաբան-ուսանողների մոտ միջազգային իրավունքի բնագավառում ունեցած գիտելիքների խորացմանը, միջազգային փորձին հաղորդակցմանը, միջազգային իրավունքի բնագավառում հմուտ և բանիմաց մասնագետների պատրաստմանը:

2011թ. Ջեսափի մրցույթի հայաստանյան մրցափուլի բանավոր փուլը կայացավ սույն թվականի փետրվարի 12-ին և 13-ին: Մրցույթի չորս նախընտրական և երկու կիսաեզրափակիչ մրցափուլերը տեղի ունեցան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, իսկ եզրափակիչ մրցափուլը` ՀՀ վճռաբեկ դատարանում:

Մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել թիմեր յոթ բուհերից, սակայն մրցույթի բանավոր փուլին մասնակցում էին թվով վեց թիմ, որոնք ներկայացնում էին Ռուս-հայկական (սլավոնական) պետական համալսարանը, Երևանի պետական համալսարանը, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը, Հայաստանում Ֆրանսիական Համալսարանը, Երևանի Հյուսիսային Համալսարանը, Սանկտ-Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտը:

«2011թ. Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլը կազմակերպում են Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, Հայաստանի իրավաբանական հիմնադրամը և «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ:

2011թ.-ի փետրվարի 13-ին, ժամը 18.30-ին ՀՀ վճռաբեկ դատարանում կայացավ «2011թ. Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլի հանդիսավոր մրցանակաբաշխությունը:

Միջոցառման ընթացքում մրցույթի մասնակիցներին և մրցանակաբաշխության այլ մասնակիցներին իրենց ողջույնի խոսքն ուղղեց եզրափակիչ մրցափուլի դատավոր Արա Զոհրաբյանը։

Մրցույթի հաղթող ճանաչվեց Ռուսհայկական (սլավոնական) պետական համալսարանը ներկայացնող թիմը:

Մրցույթում երկրորդ տեղը գրավեց Երևանի պետական համալսարանը ներկայացնող թիմը:

Մրցույթի լավագույն հայցադիմում ճանաչվեց Երևանի պետական համալսարանի գրավոր աշխատանքը:

Մրցույթի առաջին նախընտրական մրցափուլի լավագույն բանախոս ճանաչվեց Ռուս-հայկական (սլավոնական) պետական համալսարանը ներկայացնող թիմի անդամ Ջոն Հայրապետյանը:

Մրցույթի երկրորդ նախընտրական մրցափուլի լավագույն բանախոս ճանաչվեց Երևանի պետական համալսարանը ներկայացնող թիմի անդամ Մանե Սարգսյանը։

Մրցույթի երրորդ նախընտրական մրցափուլի լավագույն բանախոս ճանաչվեց Ռուս-հայկական (սլավոնական) պետական համալսարանը ներկայացնող թիմի անդամ Սամվել Յուզբաշյանը:

Մրցույթի չորրորդ նախընտրական մրցափուլի լավագույն բանախոս ճանաչվեց Երևանի պետական համալսարանը ներկայացնող թիմի անդամ Մանե Սարգսյանը։

Մրցույթի լավագույն բանախոս տիտղոսին արժանացավ Երևանի պետական համալսարանը ներկայացնող թիմի անդամ Մանե Սարգսյանը։

Այս տարի առաջին անգամ Ջեսափի մրցույթի Հայաստանյան պատմության մեջ պատրաստվել էր Ջեսափի Գավաթ, որը հանձնվեց հաղթող թիմին, վրան փորագրելով թիմը ներկայացնող ԲՈՒՀի անվանումը։

 

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում