Ֆիլիպ Ջեսափի անվան

միջազգային իրավունքի մրցույթ

 
Իրավաբանների նոր սերունդ
ՋԵՍԱՓԻ ԳԱՎԱԹ 2009

Ջեսափի գավաթ 2009

ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՆՈՆՆԵՐ
Կանոնների փոփոխություններ
Պաշտոնական կանոններ

Ազգային մրցափուլերի կանոններ

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
Հայաստանյան մրցափուլ
Միջազգային մրցույթ

ՄՐՑՈՒՅԹԻ ԹԵՄԱ
Մրցույթի թեմա
Հատուկ համաձայնագիր
Կոմպրոմիս
Կոմպրոմիսի հավելվածներ
Կոմպրոմիսի պարզաբանումներ
Իրավաբանական շտեմարան

ՄՐՑՈՒՅԹԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
Հայտարարություն
Գրանցման ձև

ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
Հայաստանյան մրցափուլ
Միջազգային մրցափուլ

ՄՐՑՈՒՅԹԻ ՖՈՏՈԱԼԲՈՄ
Հայաստանյան մրցափուլ
Միջազգային մրցափուլ

 

Մրցույթի հովանավորները
Մրցույթի մասին

Ամփոփում

 

Հայաստանյան մրցափուլ

 

Ավարտվեց «2009թ. Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան 9-րդ մրցափուլը, որը կազմակերպել են Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիանՀայաստանի իրավաբանական հիմնադրամը և «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ։ Մրցույթի անցկացմանն իր աջակցությունն է ցուցաբերել նաևՀայաստանի Հանրապետության Դատական դեպարտամենտը, որը տրամադրել էր դահլիճներ Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության և ՀՀ Վճռաբեկ դատարաններում, մրցույթի բանավոր մրցափուլերն անցկացնելու համար։
Մրցույթի այս տարվա թեման վերաբերում է «Ապաստանի տրամադրում գործողության» առնչությամբ ծագած տարաձայնություններին։
2009թ. Ջեսափի մրցույթի հայաստանյան մրցափուլի բանավոր փուլը կայացավ սույն թվականի փետրվարի 7-ին և 8-ին: Մրցույթի չորս նախընտրական և կիսաեզրափակիչ մրցափուլերը տեղի ունեցան Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանում, իսկ եզրափակիչ մրցափուլը` ՀՀ Վճռաբեկ դատարանում:
Մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել յոթ բուհերի իրավաբանական ֆակուլտետները ներկայացնող թիմեր, որոնցից մրցույթի բանավոր փուլին մասնակցում էին հինգը՝ Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական համալսարանը, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական համալսարանը,  Երևանի պատական համալսարանը, Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա հիմնադրամը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնը ներկայացնող թիմերը։
Եզրափակիչ մրցափուլի ավարտին հաջորդեց մրցանակաբաշխությունը։
«2009թ. Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հաղթող ճանաչվեց Երևանի պետական համալսարանը ներկայացնող թիմը:
Մրցույթում երկրորդ տեղը գրավեց Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա հիմնադրամը ներկայացնող թիմը։
Մրցույթի բոլոր չորս նախընտրական մրցափուլերի, ինչպես նաև մրցույթի հայաստանյան մրցափուլի լավագույն բանախոս ճանաչվեց Երևանի պետական համալսարանը ներկայացնող թիմի ավագ Լևոն Գևորգյանը։
Ջեսափի մրցույթի հայաստանյան մրցափուլի հաղթող և պատվավոր երկրորդ տեղը գրաված թիմերին և լավագույն բանախոսին, ինչպես նաև մրցույթի բոլոր մասնակիցներին շնորհվեցին վկայականներ:

 

Միջազգային մրցափուլ

 

Մարտի 28-ին ավարտվեց 2009թ.-ի «Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի միջազգային մրցափուլը, որտեղ հայաստանյան մրցափուլի հաղթող Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի թիմը ներկայացնում էր Հայաստանի Հանրապետությունը: Միջազգային փուլն անցկացվեց սույն թվականի մարտի 22-ից 28-ը՝ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգթոնում:
Միջազգային մրցափուլին մասնակցում էին աշխարհի տարբեր երկրների 104  թիմեր, ինչպես նաև 9 ցուցադրական և 8 դիտորդ թիմեր:

 

2009թ.-ի մրցույթի լավագույն արդյունքները հետևյալն են.

Աշխարհի գավաթակիր
Ունիվերսիդադ դե լոս Անդես (Կոլումբիա)
Երկրորդ մրցանակակիր
Լոնդոնի համալսարանի քոլեջ (Միացյալ Թագավորություն)
Եզրափակիչ հանդիպման լավագույն բանախոս
Սեբաստիան Մաչադո – Ունիվերսիդադ դե լոս Անդես (Կոլումբիա)։

Այս տարվա մրցույթում հայասատնյան թիմի ձեռք բերած արդյունքները լավագույնն են նախորդ ինը տարիների ցուցանիշների շարքում։
Միջազգային մրցափուլից թիմի անդամները վերադարձել են ոչ միայն նոր գիտելիքներով, մեծ փորձով ու վառ տպավորություններով, այլև մրցանակով։
Հայաստանը ներկայացնող ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի թիմը հանդես է եկել Սինգապուրը, Իսպանիան, Բրիտանական Գայանա  համալսարանը և Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքի համալսարանը ներկայացնող թիմերի հետ՝ հաղթանակ տանելով Իսպանիան և Բրիտանական Գայանայի համալսարանը ներկայացնող թիմերի նկատմամբ։
Բանավոր մրցափուլերի արդյունքում հայաստանյան թիմը, ըստ մրցափուլերում հավաքած միավորների, գրավել է  41-րդ, իսկ ըստ հաղթանակների՝ 49-րդ տեղը։
Մեր թիմը Հայսատանում Ջեսափի մրցույթի պատմության մեջ առաջին անգամ մրցանակային տեղի է արժանացել լավագույն հայցադիմումների մրցույթում։ Մրցույթի միջազգային մրցափուլում բացի լավագույն հայցվորի և լավագույն պատասխանողի գրավոր աշխատանքերին տրամադրվող Բաքստերի մրցանակներից, մրցանակներ են շնորհվում նաև առաջին տաս հորիզոնականը զբաղեցնող գրավոր աշխատանքերին։ Տաս մրցանակներից հինգերորդին՝ «Alona E. Evans-ի անվան Լավագույն գրավոր աշխատանք, հինգերորդ տեղ» մրցանակին է արժանացել հայաստանյան թիմի գրավոր աշխատանքը։
Միջազգային իրավունքի ոլորտում ամենահեղինակավոր ու ամենաընդգրկուն մրցույթում հայաստանյան թիմի նշանակալից ձեռքբերումները խրախուսանքի են արժանացել նաև ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից։ ՀՀ Կրթության և գիտության  նախարարի տեղակալ Արա Ավետիսյանի կողմից Ջեսափի մրցույթում Հայաստանը ներկայացնող ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողներ Լևոն Գևորգյանը, Արմենուհի Գառգալոյանը, Տարոն Սիմոնյանը, նրանց մարզիչ Եղիշե Կիրակոսյանը, թիմի իրավախորհրդատու Սառա Շիրազյանը պարգևատրվեցին շնորհակալագրերով։

 

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում