Ֆիլիպ Ջեսափի անվան

միջազգային իրավունքի մրցույթ

 
Իրավաբանների նոր սերունդ
ՋԵՍԱՓԻ ԳԱՎԱԹ 2008
Ջեսափի գավաթ 2008

ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՆՈՆՆԵՐ
Կանոնների փոփոխություններ
Պաշտոնական կանոններ

Ազգային մրցափուլերի կանոններ

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
Հայաստանյան մրցափուլ
Միջազգային մրցույթ

ՄՐՑՈՒՅԹԻ ԹԵՄԱ
Մրցույթի թեմա
Հատուկ համաձայնագիր
Կոմպրոմիս
Կոմպրոմիսի հավելվածներ
Կոմպրոմիսի պարզաբանումներ
Իրավաբանական շտեմարան

ՄՐՑՈՒՅԹԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
Հայտարարություն
Գրանցման ձև

ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
Հայաստանյան մրցափուլ
Միջազգային մրցափուլ

ՄՐՑՈՒՅԹԻ ՖՈՏՈԱԼԲՈՄ
Հայաստանյան մրցափուլ
Միջազգային մրցափուլ

Մրցույթի հովանավորները
Մրցույթի մասին

Ամփոփում

 

Հայաստանյան մրցափուլ

 

Ավարտվեց «Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան ևս մեկ մրցափուլ, որը թվով ութերորդն էր:
Այս տարի ևս, ինչպես նախորդ տարիներին, մրցույթը կարողացավ ծառայել իր հիմնական նպատակին՝ նոր սերնդի իրավաբան-ուսանողների՝ միջազգային իրավունքի բնագավառում ունեցած գիտելիքների խորացմանը, միջազգային փորձին հաղորդակցմանը, միջազգային իրավունքի բնագավառում հմուտ և բանիմաց մասնագետների պատրաստմանը:
2008թ. Ջեսափի մրցույթի հայաստանյան մրցափուլի բանավոր փուլը կայացավ սույն թվականի փետրվարի 9-ին և 10-ին: Մրցույթի չորս նախընտրական և երկու կիսաեզրափակիչ մրցափուլերը տեղի ունեցան Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ եզրափակիչ մրցափուլը` ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում:
Մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել թիմեր ինը բուհերից, սակայն մրցույթի բանավոր փուլին մասնակցում էին թվով յոթ թիմ, որոնք ներկայացնում էին Եվրասիա միջազգային համալսարանը, Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա հիմնադրամը, Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամը, Հայկական բաց համալսարանը, «Մյուդ» իրավաբանական ինստիտուտը, Ռուս-հայկական (սլավոնական) պետական համալսարանը և Երևանի պատական համալսարանը:
«Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլը կազմակերպել են Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիանՀայաստանի իրավաբանական հիմնադրամը և«ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ:
2008թ.-ի փետրվարի 10-ին, ժամը 17.30-ին Գոուլդեն Թուլիփ Երևան հյուրանոցում տեղի ունեցավ երեկույթ ջեսափականների մասնակցությամբ, որի ընթացքում էլ կայացավ «Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլի հանդիսավոր մրցանակաբաշխությունը:
Միջոցառման ընթացքում մրցույթի մասնակիցներին և մրցանակաբաշխության այլ մասնակիցներին իրենց ողջույնի խոսքն ուղղեցին մրցույթի ազգային կառավարիչ Արփինե Եղիկյանը, մրցույթի համակազմակերպիչ «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության նախագահ Կարեն Զադոյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Թոմաս Միթնախտը, ինչին հաջորդեց հանդիսավոր մրցանակաբաշխությունը:

«2008թ. Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հաղթող ճանաչվեց Երևանի պետական համալսարանը ներկայացնող թիմը:
Մրցույթում երկրորդ տեղը գրավեց Ռուս-հայկական (սլավոնական) պետական համալսարանը ներկայացնող թիմը:
Մրցույթի լավագույն հայցադիմում ճանաչվեց Երևանի պետական համալսարանը ներկայացնող թիմի գրավոր աշխատանքը:
Մրցույթի առաջին և չորրորդ նախընտրական մրցափուլերի լավագույն բանախոս ճանաչվեց Երևանի պետական համալսարանը ներկայացնող թիմի ավագ Լևոն Գևորգյանը:
Մրցույթի երկրորդ նախընտրական մրցափուլի լավագույն բանախոս ճանաչվեց Ռուս-հայկական (սլավոնական) պետական համալսարանը ներկայացնող թիմի անդամ Արամ Վարդևանյանը:
Մրցույթի երրորդ նախընտրական մրցափուլի լավագույն բանախոս ճանաչվեց Երևանի պետական համալսարանը ներկայացնող թիմի անդամ Տարոն Սիմոնյանը:
Մրցույթի լավագույն բանախոս տիտղոսին արժանացավ Երևանի պետական համալսարանը ներկայացնող թիմի ավագ Լևոն Գևորգյանը:
Ջեսափի մրցույթի հայաստանյան մրցափուլի հաղթող թիմերին և լավագույն բանախոսներին, ինչպես նաև մրցույթի բոլոր մասնակիցներին շնորհվեցին վկայականներ:

 

Միջազգային մրցափուլ

 

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում