Ֆիլիպ Ջեսափի անվան

միջազգային իրավունքի մրցույթ

 
Իրավաբանների նոր սերունդ
ՋԵՍԱՓԻ ԳԱՎԱԹ 2004
Ջեսափի գավաթ

2004 ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՆՈՆՆԵՐ
Կանոնների փոփոխություններ
Պաշտոնական կանոններ

Ազգային մրցափուլերի կանոններ

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
Հայաստանյան մրցափուլ
Միջազգային մրցույթ

ՄՐՑՈՒՅԹԻ ԹԵՄԱ
Մրցույթի թեմա
Հատուկ համաձայնագիր
Կոմպրոմիս
Կոմպրոմիսի հավելվածներ
Կոմպրոմիսի պարզաբանումներ
Իրավաբանական շտեմարան

ՄՐՑՈՒՅԹԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
Հայտարարություն
Գրանցման ձև

ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
Հայաստանյան մրցափուլ
Միջազգային մրցափուլ

ՄՐՑՈՒՅԹԻ ՖՈՏՈԱԼԲՈՄ
Հայաստանյան մրցափուլ
Միջազգային մրցափուլ

Մրցույթի հովանավորները
Մրցույթի մասին

 

Ամփոփում

 

Հայաստանի մրցափուլ

 

Հայաստանում 4-րդ անգամ տեղի ունեցավ «2004 Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթը, որը կազմակերպել էր Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան եւ Ամերիկյան իրավաբանների ընկերակցության Կենտրոնական Եվրոպայի եւ Եվրասիայի իրավական նախաձեռնության Հայաստանյան գրասենյակի աջակցությամբ։ «2004 Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթն անց է կացվում իրավաբան ուսանողների միջև։ Մրցույթը նպաստում է իրավաբանական բուհ-երի ուսանողնեհջ կողմից միջազգային և սովորութային իրավունքների կիրառման առանձնահատկությունների ավելի խոր ուսումնասիրմանն ու փաստաբանական գրավոր և բանավոր հմտությունների զարգացմանը, հնարավորություն է տալիս ուսանողներին բանավեճ ծավալել միջազգային արդիական հիմնախնդիրների շուրջ, որն ավելի է կարևորվում իրավական տարբեր համակարգերի տարբերության համատեքստում։ Մրցույթն ուսուցողական է և մեծ հետաքրքրություն է առաջացնում ուսանողների շրջանում։

Մրցույթն անց է կացվում 2 փուլով՝ գրավոր եւ բանավոր։
«2004 Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել 13 թիմեր՝ Երեւանից եւ ՀՀ մարզերից։
2004թ փետրվարի 7-8-ը Երևան քաղաքում, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ «2004թ. Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթը, որին մասնակցեցին 6 թիմեր Փետրվարի 7-ին, հաստատված ժամանակցույցին համապատասխան, անցկացվեցին մրցույթի 1-ին, 2-րդ, 3-րդ նախնական մրցափուլերը, փետրվարի 8-ին անցկացվեցին մրցույթի 4-րդ նախնական, կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերը։

«2004թ. Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հաղթող ճանաչվեց Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը ներկայացնող թիմը։ Լավագույն հայցադիմում ճանաչվեց ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետը ներկայացնող թիմի պատասխանողի հայցադիմումը, մրցույթի նախնական մրցափուլերի լավագույն բանախոսներ ճանաչվեցին Եղիշե Կիրակոսյանը ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետի թիմից, Արմինե Ղազարյանը Երևանի «Մանց» համալսարանի թիմից, Նարինե Բեգլարյանը Մոսկվայի նոր իրավաբանական ինստիտուտի Երևանի մասնաճյուղի թիմից, իսկ մրցույթի լավագույն բանախոս ճանաչվեց Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը ներկայացնող Եղիշե Կիրակոսյանը։

Մրցույթի ավարտին տեղի ունեցավ հանդիսավոր մրցանակաբաշխություն և ընդունելություն, որին մասնակցեցին հյուրեր, մրցույթի դատավորներ, ուսանողներ։ Մրցույթում հաղթող և 2-րդ տեղ գրաված թիմերին, մրցույթի և նախնական մրցափուլերի լավագույն բանախոսներին, պաշտոնական արարողությամբ շնորհվեցին համապատասխան հավաստագրեր, որոնք հանձնեցին ՀՀ –ում Ամն դեսպան Ջ.Օրդուեյը, Ամերիկյան իրավաբանների ընկերակցության Կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի իրավական նախաձեռնության Հայաստանյան գրասենյակի տնօրեն Ք.Քենդրիքը, ՀՀ նախագահի օգնական, մրցույթի դատավոր, միջազգային իրավունքի եւ դիվանագիտության արվեստների մագիստրոս Վիգեն Սարգսյանը, ՀԻԵԱ-ի նախագահ Կ.Զադոյանը, փոխնախագահ Դ.Աբգարյանը, գործադիր տնօրեն Ա.Սարիբեկյանը, մրցույթի կազմակերպիչներ Լ.Աբգարյանը, Ն.Գասպարյանը։
Մրցույթի վերաբերյալ իրենց կարծիքներ արտահայտեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջ.Օրդուեյը, ՀԵԻԱ-ի նախագահ Կ.Զադոյանը, մրցույթի դատավոր Վ.Սարգսյանը, մրցույթի համակազմակերպիչ Լ.Աբգարյանը։

ԱՄՆ դեսպան Ջոն Օրդվեյը, որն իր գոհունակությունը հայտնեց այս մրցույթի անցկացման առթիվ և կարևորեց նոր սերնդի իրավաբանների դերը իրավական պետության կայացման գործում։
Ըստ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի, այս մրցույթը նպաստում է Հայաստանում իրավական նոր մշակույթի ձևավորմանը, մասնավորապես միջազգային իրավունքի ուսումնասիրման խթանմանը, ուսանողների կողմնորոշմանը դեպի միջազգային իրավունքը, տարբեր միջազգային կոնվենցիաների դրույթների անմիջական կիրառման ավանդույթի արմատավորմանը Հայաստանում։ Նմանատիպ միջոցառումները նպաստում են նաև գործող իրավաբանների և փաստաբանների գիտելիքների հարստացմանը միջազգային իրավունքի ոլորտում, ինչը շատ կարևոր է միջազգային ատյաններում Հայաստանի քաղաքացիների շահերի պաշտպանության առումով։
ՀՀ նախագահի օգնական, մրցույթի դատավոր, միջազգային իրավունքի եւ դիվանագիտության արվեստների մագիստրոս Վիգեն Սարգսյանը բարձր գնահատելով մրցույթում թիմերի պատրաստվածությունը, նշեց, որ այս մրցույթը հնարավորություն է տալիս իրավաբան ուսանողներին լրացուցիչ աշխատանք կատարելով, ծանոթանալ միջազգային նորմերին, որոնց իմացությունն անհրաժեշտ է գործին ներկայանալու համար։ Ըստ նրա թե° պետական, թե° արտոնագրված ոչ պետական բուհերի ուսանողները բարձր պատրաստվածությամբ են հանդես եկել եւ նրանց տարբերությունը շատ դժվար տեսանելի էր։
Մրցույթի կազմակերպիչ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամ Լուսինե Աբգարյանը նշեց, որ ուրախալի էր տեսնել ուսանողների հետաքրքությունը և նրանց ակտիվությունը մրցույթի ընթացքում, այն որ տարեցտարի աճում է թիմերի ցուցաբերած գիտելիքների մակարդակը և կարևորեց կազմակերպման ավանդույթի շարունակելիությունը։

ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետի թիմը մարտի 28-ից ապրիլի 3-ը Վաշինգթոնում կմասնակցի մրցույթի միջազգային փուլին։

 

Միջազգային մրցափուլ

 

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում