Ջեսափի ակումբի լրատուն պարբերական է, որի հրատարակումը ուղղված է նպաստելու Հայաստանում Ջեսափի մրցույթի մասսայականացմանը, մրցույթի վերաբերյալ տեղեկատվության մատչելիության ապահովմանը, Ջեսափի ավանդույթների արմատավորմանն ու շարունակականության ապահովմանը: Լրատուն պարունակելու է տեղեկություններ Հայաստանի Ջեսափի ակումբի և նրա գործունեության, միջազգային տարաբնույթ հիմնախնդիրների շուրջ քննարկումների ու դրանց արդյունքների մասին, հրապարակելու է հեղինակավոր կարծիքներ արդի միջազգային հիմնահարցերի վերաբերյալ և այլ տեղեկատվություն, որը կնպաստի միջազգային իրավունքի վերաբերյալ տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը: