Ֆիլիպ Ջեսափի անվան

միջազգային իրավունքի մրցույթ

 
Իրավաբանների նոր սերունդ
Մեր մասին

Ողջունում ենք Ձեզ «Ֆ.Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլի պաշտոնական վեբ կայքում: Այստեղ դուք կարող եք գտնել անհրաժեշտ տեղեկատվություն «Ֆ.Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան և միջազգային մրցափուլերի վերաբերյալ:
«Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթն անց է կացվում 1959թ.-ից ` աշխարհի շուրջ 90 երկրներում: Մրցույթը կրում է Միջազգային դատարանի դատավոր Ֆիլիպ Ջեսափի անունը և իրենից ներկայացնում է միջազգային իրավունքին նվիրված առավել տարածված և հարգի մրցույթ աշխարհում, որն անցկացվում է դատախաղի տեսքով: Ամեն տարի մրցույթին մասնակցում են աշխարհի մոտ 300 բուհերի շուրջ 1600 ուսանողներ:
Մրցույթի հայաստանյան մրցափուլը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ, կազմակերպում են Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, Հայաստանի Իրավաբանական հիմնադրամը և «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը:


ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում