Ֆիլիպ Ջեսափի անվան

միջազգային իրավունքի մրցույթ

 
Իրավաբանների նոր սերունդ
Կազմակերպիչներ

Իրավաբան ուսանողների միջազգային ասոցիացիա

«Ֆ.Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթն անց է կացվում 1959թ-ից` աշխարհի շուրջ 80 երկրներում` Իրավաբան Ուսանողների Միջազգային Ասոցիացիայի (ILSA) կողմից:
Իրավաբան Ուսանողների Միջազգային Ասոցիացիան ոչ առևտրային կազմակերպություն է` տեղակայված Վաշինգթոնում:


«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպություն

«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» (ՀԵԻԱ) հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 1995թ.-ին ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մի խումբ ուսանողների և երիտասարդ իրավաբանների կողմից: Այն ՀՀ Արդարադատության նախարարությունում, որպես հասարակական կազմակերպություն, գրանցվել է 1995թ. մարտի 14-ին: 1997թ.-ի մայիսի 23-ին, 1999թ.-ի դեկտեմբերի 14-ին և 2002թ.-ի դեկտեմբերի 27-ին վերագրանցվել է: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի հիմնական նպատակն է զարգացնել նոր սերնդի իրավաբանների ներուժը և աջակցել Հայաստանի կայացմանը, որպես իրավական և ժողովրդավարական պետություն: Իր կանոնադրական նպատակների կատարման համար Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան իրականացնում է բազմազան ծրագրեր, այդ թվում` ուղղված իրավաբանական գիտելիքների զարգացմանն ու տարածմանը: 2000թ.-ից սկսած Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան կազմակերպում է «Ֆ.Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլը:


Հայաստանի
իրավաբանական հիմնադրամ

Հայաստանի իրավաբանական հիմնադրամը հիմնադրվել է 2003 թվականի օգոստոսի 23-ին և ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմնում գրանցվել 2003 թվականի սեպտեմբերի 9-ին: Հիմնադրամի հիմնական նպատակներից է նպաստել ՀՀ-ում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին և ՀՀ-ում փաստաբանական ինստիտուտի զարգացմանը, փաստաբանների մասնագիտական կարողությունների կատարելագործմանը և փաստաբանի դերի բարձրացմանը, ինչպես նաև նպաստել ՀՀ իրավաբանական բուհերի և բուհերի իրավաբանական ֆակուլտետների կայացմանը, օժանդակել իրավաբանական բուհերում և բուհերի իրավաբանական ֆակուլտետներում ուսումնառության գործընթացի արդյունավետ կազմակերպմանը:


«
ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերություն


«ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը հիմնադրվել է 1997թ.-ին: «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը հանդիսանում է հայաստանյան առաջատար իրավաբանական ընկերություններից մեկը, որը հայաստանյան և օտարերկրյա իրավաբանական ու ֆիզիկական անձանց մատուցում է մատչելի և որակյալ իրավաբանական ծառայություններ` ապահովելով ընկերության մասնակիցների եկամուտը: Իր հիմնադրման պահից սկսած ընկերությունը դինամիկ կերպով զարգանում է և ներկայումս բավարարում է հայրենական ու միջազգային հեղինակավոր ընկերությունների իրավաբանական պահանջները: Նոր սերնդի իրավաբանները կազմում են ընկերության աշխատակազմի հիմնական կորիզը: Այդ պատճառով ընկերությունը մեծ ուշադրություն է դարձնում նոր սերնդի իրավաբանների մասնագիտական կարողությունների զարգացման և Հայաստանում փաստաբանի դերի ու նշանակության բարձրացման հարցերին: Եվ այս առումով «Ֆ.Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթը հանդիսանում է հրաշալի մասնագիտական դպրոց նոր սերնդի իրավաբանների համար: «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը հանդիսանում է «Ֆ.Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլի համակազմակերպիչներից մեկը:

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում