Ֆիլիպ Ջեսափի անվան

միջազգային իրավունքի մրցույթ

 
Իրավաբանների նոր սերունդ
Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի հիմնախնդիրը միջազգային իրավունքի տեսանկյունից»

2006թ.-ի մայիսի 27-ին ակումբի մասնակիցների շրջանակում կազմակերպվեց քննարկում` «Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի հիմնախնդիրը միջազգային իրավունքի տեսանկյունից» խորագրով: Քննարկման նպատակն էր վեր հանել իրավական այն հիմքերը, որոնք ապացուցում են Լեռնային Ղարաբաղի` պատմականորեն հայկական տարածք լինելու, ոչ օրինական կերպով Ադրբեջանին միացվելու, իսկ ներկայումս ինքնորոշման իրավունք ունենալու փաստերը: Ջեսափի ակումբի մասնակիցները մանրամասնորեն վերլուծեցին պատմական իրադարձությունները և փաստաթղթերը, որոնք կապված են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ:
Ի մի բերելով քննարկաման ընթացքում արծածված հարցերը և չխորանալով զուտ պատմական իրադարձությունների մեջ` ակումբի մասնակիցներները եկան այն եզրահանգման, որ Լեռնային Ղարաբաղն օժտված է ինքնիշխան պետության բոլոր ատրիբուտներով` տարածք, բնակչություն, հանրային իշխանություն իրականացնող մարմիններ, սակայն պետությունը կարող է հանդիսանալ միջազգային իրավունքի սուբյեկտ միայն միջազգային իրավական ճանաչումից հետո: Միջազգային իրավական ճանաչումը պետության միակողմանի կամավոր ակտն է, որով նա նպատակահարմար է գտնում իրավաբանական հարաբերությունների մեջ մտնել ճանաչվող կողմի հետ: Լեռնային Ղարաբաղն այսօր ունի ներկայացուցչություններ մի շարք պետություններում` Հայաստան, Ռուսաստան, Ավստրալիա, Ֆրանսիա և Մերձավոր Արևելքի երկրներ: Միջազգային իրավունքը չի սահմանում որոշակի թիվ, որին համապատասխան պետությունների կողմից ճանաչվելուց հետո միայն պետությունը կարող է ճանաչվել միջազգային իրավունքի սուբյեկտ:

Ղարաբաղյան հիմնահարցի լուծումը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է գտնվում 1920-ական թվականներից և մինչ օրս լուծում չի ստացել: Այսօր ձևավորված քաղաքական իրողությունը վկայում է, որ Լեռնային Ղարաբաղի` որպես միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ ճանաչվելու փաստը կախված է մի քանի գերտերությունների կամքից: Հարցն այն չէ, որ գերտերությունները թշնամական կամ ոչ բարիդրացիական վերաբերմունք ունեն Հայաստանի, առավել ևս Ղարաբաղի նկատմամբ: Խնդիրն այն է, որ կոնֆլիկտի մյուս կողմի հետևում կանգնած է հարուստ և ուժեղ Թուրքիան, բացի այդ, ունենալով լայնածավալ տարածքներ և այսօր ճանաչելով Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, հետագայում իրենք իսկ կարող են կանգնել որևէ տարածքի ինքնորոշման խնդրի առջև:

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում