Ֆիլիպ Ջեսափի անվան

միջազգային իրավունքի մրցույթ

 
Իրավաբանների նոր սերունդ
Բարի գալուստ

Մեր մասին

«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 1995թ.-ին ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մի խումբ ուսանողների և երիտասարդ իրավաբանների կողմից: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի ստեղծման հիմնական նպատակն էր համախմբել նոր սերնդի
իրավաբանների ներուժը և աջակցել Հայաստանի կայացմանը՝ որպես անկախ, ժողովրդավարական, իրավական պետություն:

«Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթն անց է կացվում 1959թ.-ից ` աշխարհի շուրջ 90 երկրներում: Մրցույթը կրում է Միջազգային դատարանի դատավոր Ֆիլիպ Ջեսափի անունը և իրենից ներկայացնում է միջազգային իրավունքին նվիրված առավել տարածված և հարգի մրցույթ աշխարհում, որն անցկացվում է դատախաղի տեսքով: Ամեն տարի մրցույթին մասնակցում են աշխարհի մոտ 300 բուհերի շուրջ 1600 ուսանողներ:

Մրցույթի հայաստանյան մրցափուլը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ, կազմակերպում են Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, Հայաստանի Իրավաբանական հիմնադրամը և «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը:

 

Ֆ. Ջեսափի մրցույթը

Միջազգային դատարանի դատավոր Ֆիլիպ Ջեսափի անունը կրող «Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթն իրենից ներկայացնում է միջազգային իրավունքին նվիրված առավել տարածված և հարգի մրցույթն աշխարհում: Այն անցկացվում է 1959թ.-ից և նպաստում է իրավաբան ուսանողների կողմից միջազգային, նախադեպային և սովորութային իրավունքների կիրառման առանձնահատկությունների առավել լիարժեք ուսումնասիրմանը:

 

Ջեսափի մրցույթը Հայաստանում

«Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթին Հայաստանի թիմերն մասնակցում են 2000 թվականից: Դատախաղի տեսքով անցկացվող մրցույթի հայաստանյան մրցափուլի, ինչպես նաև միջազգային մրցույթի (Վաշինգթոն) և եզրափակիչի` Ջեսափի գավաթի վերջին տարիների պաշտոնական տեղեկատվությունը կարող եք ստանալ այս էջի օգնությամբ:

 

Հայաստանի Ջեսափի ակումբը

Հայաստանի Ջեսափի ակումբը հանդիսանում է ՀԵԻԱ-ի կառուցվածքային ստորաբաժանումը: Ակումբն ունի իր կանոնակարգը, որը սահմանում է ակումբի գործունեության առարկան ու նպատակները, ակումբի իրավական կարգավիճակը, կառուցվածքը, մարմինների իրավասությունը: Ջեսափի ակումբի գործունեությունն ապահովում են նրա երկու մարմինները` ակումբի համակարգողն ու ակումբի խորհուրդը:

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում